Որոնել
Արխիվ
30.04.2019  17:35

Համլետ Մխիթարյան. «Եթե հայկական ակումբներից առաջարկ ստանամ, կդիտարկեմ»

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Համլետ Մխիթարյանը 2015 թվականին կարիերան ավարտել է ու մարզչական աշխատանքի անցել Իրանում: ArmFootball.com-ը մի քանի թեմաների շուրջ զրուցեց Մխիթարյանի հետ:

- Երկար ժամանակ է Ձեր մասին տեղեկությունները քիչ են: Ինչո՞վ եք զբաղվում:

- Շարունակում եմ մարզիչ աշխատել Իրանում («Պարսեհ» ակումբում-խմբ.): Ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո այնտեղ եմ:

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերո՞վ էիք վերադարձել Հայաստան ու ներկա գտնվել «ֆուտբոլային գնացքի» միջոցառմանը:

- Ոչ, արձակուրդում եմ: Իրանում առաջնությունն արդեն ավարտվել է և հնարավորություն եմ ստացել վերադառնալ Հայաստան:

- Շարունակելո՞ւ եք աշխատել Իրանում:

- Կարծում եմ` այո:

- Հայկական ակումբներից մարզչական առաջարկ ստացե՞լ եք:

- Ոչ, այս ընթացքում չեմ ստացել:

- Ցանկություն ունե՞ք հայկական ակումբներում աշխատել:

- Ճիշտն ասած` չեմ մտածել այդ մասին: Եթե առաջարկ ստանամ, կդիտարկեմ:

- Հայկական ֆուտբոլում փոփոխություններ տեսնո՞ւմ եք:

- Փոփոխությունները միանգամից չեն լինի, կամաց-կամաց կնկատվեն: Ամենակարևորը պետք է սպասել Հայաստանի հավաքականի հաջող ելույթներին:

- Ազգային հավաքականի վերջին խաղերին հետևե՞լ եք:

- Այստեղ չեմ եղել:

- Ինտերնետով դիտած կլինեք…

- Այո, բայց դա ուրիշ է: Պետք է մարզադաշտից հետևես խաղին, որպեսզի լիարժեք գնահատական տաս:

- Հայաստանի Մ19 հավաքականն ամռանը կարևոր մրցաշարի է մասնակցելու: Ծանո՞թ եք թիմի խաղին:

- Քանի որ երկար ժամանակ Հայաստանում չեմ լինում հնարավորություն չեմ ունենում: Բայց քանզի հիմա այստեղ եմ, կհատևեմ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000