Որոնել
Արխիվ
30.04.2019  11:42

Նեյմարին ու Մբապպեին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մայիսի 2-ին որոշում է կայացնելու ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապպեի պատժամիջոցի վերաբերյալ:

Ֆրանսիայի գավաթի եզրափակչի` «Ռենի» դեմ խաղում (2:2, 11մ 5:6) 20-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացվել է անչափ կոպիտ խախտման համար: Կանոնակարգի համաձայն, ֆրանսիացուն կարող են որակազրկել 3-4 խաղով: «Մոնպելյեի» դեմ այսօրվա խաղը Մբապպեն բաց է թողնելու կարմիր քարտի պատճառով:

Այդ հանդիպումից հետո երկրպագուին հարվածելու պատճառով բրազիլացուն սպառնում է 3-8 խաղի որակազրկում: Այդ պատժամիջոցի որոշում կարող է հետաձգվել մինչև մայիսի 10-ը, ինչի դեպքում հարձակվողն, այսօրվա հանդիպումից զատ, կկարաողանա մասնակցել նաև մայիսի 4-ին «Նիցայի» դեմ կայանալիք մրցավեճին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000