Որոնել
Արխիվ
29.04.2019  11:55

Արոնյանը մրցել է Անանդի հետ, Կառլսենը մատ է արել մրցակցին (կատարված քայլեր)

Գերմանիայում ավարտին է մոտենում շախմատի GRENKE Chess Classic 2019 խոշոր մրցաշարը: Նախավերջի տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Թագավորական թևում հարձակում նախատեսելուց ու փոխանակումներ կատարելուց հետո երկու գրոսմայստերներն էլ մնացել են հավասար դիրքերում: Երկուսն էլ ռիսկի չգնացին և արձանագրվել է ոչ-ոքի:

Մագնուս Կարլսենը սևերով մրցել է Պյոտր Սվիդլերի հետ և գերվստահ հաղթանակ տարավ: Նորվեգացու հզոր հարձակմանը ռուս չի դիմացել, մի քանի կոպիտ սխալներ է թույլ տվել և վերջում մատ ստացել:

Աշխարհի չեմպիոնի համար դա երրորդ անընդմեջ հաղթանակն էր (նախորդ տուորւմ Արոնյանի նկատմամբ), ինչի շնորհիվ նա 6,5 միավորով առաջատարն է: Արոնյանը 4 միավորով կիսում է 4-7 տեղերը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000