Որոնել
Արխիվ
29.04.2019  10:42

Հարոյանի ձախողումը. Ինչպես է նրա թիմը 4 գոլ բաց թողել (VIDEO)

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Ուրալն» արտագնա խաղում 1:4 հաշվով զիջել է «Ուֆային»: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը եկատերինբուրգցիների կազմում մասնակցել է ամբողջ խաղին:

Բաց թողած գոլերից երկուսը 26-ամյա ֆուտբոլիստի պատճառով է եղել: 1:1 հաշվի ժամանակ նրա անհաջող սահընկումը 11-մետրանոցի պատճառ է դարձել, որն իրացվել է: 1:2 հաշվի ժամանակ, երբ հյուրերը դեռ խաղը փրկելու հույսեր են ունեցել, Հարոյանը որոշիչ մենապայքար է պարտվել և Սիլվեսթեր Իգբունը գրավել է դարպասը:

Ուշագրավ է, որ մյուս երկու գոլերի դրվագներում Հարոյանը մեղք չի ունեցել, սակայն չի կարողացել փակել որոշիչ հարվածը:

Դմիտրի Պարֆոնովի գլխավորած թիմը 33 միավորով 10-րդ տեղում է: Հաջորդ մրցակիցը Մոսկվայի «Սպարտակն» է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000