Որոնել
Արխիվ
28.04.2019  16:18

Ֆավր. «Սա ամենամեծ սկանդալն է, խայտառակութուն ֆուտբոլի համար»

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրը մեկնաբանել է ռուրյան դերբիում «Շալկեից» կրած պարտությունը (2:4): Շվեյցարացին նաև քննադատել է մրցավարին, որը երկու կարմիր քարտ է ցույց տվել դորտմունդցիներին ու 11-մետրանոց նշանակել ձեռքով խաղի համար:

«Սա ամենամեծ սկանդալն է, խայտառակություն ֆուտբոլի համար: Ձեռքով խաղի կանոնը հարկավոր է փոխել, որովհետև ներկայինս հիմարություն է: Հավանաբար հարկավոր է կտրել սեփական ձեռքերը: Մրցավարի կողմից ձախողված խաղ էր: Չեմպիոնական պայքարն ավարտված է»,- Ֆավրի խոսքերն է մեջբերում sport.de-ն:

Նշենք, որ «Բորուսսիան» մեկ միավորով զիջում է առաջատար «Բավարիայի», որը մեկ խաղ քիչ է անցկացրել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000