Որոնել
Արխիվ
26.04.2019  18:37

Մանուչարյան. «Խաշմանյանի մասին վատ չեմ խոսել, պատասխանել եմ ընկերներիս վիրավորելու վերաբերյալ»

«Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը տարվա սկզբին Աբրահամ Խաշմանյանի մասին գրառում էր կատարել, որում մարզչի մեղադրել էր հայկական ֆուտբոլի զարգացման մասին չմտածելու, ինչպես նաև ֆուտբոլիստների ու հանրության կարծիքը չլսելու մեջ: Վերջերս Խաշմանյանը գլխավորեց «Ալաշկերտը» և հիմա նրանք միասին նույն թիմում են: Այդ և այլ թեմաների շուրջ անվանի ֆուտբոլիստը պատասխանեց ArmFootball.com-ի ու այլ լրատվամիջոցների հարցերին:

- Դուք վատ էիք խոսել ու քննադատել Աբրահամ Խաշմանյանին: Հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք:

- Ինձ թվում է վատ չեմ խոսացել Խաշմանյանի մասին: Պարզապես պատասխանել եմ ինձ ու իմ ընկերներին վիրավորելու վերաբերյալ: Ես Աբրահամ Խաշմանյանի դեմ ոչինչ չունեմ, վատը չեմ խոսել:

- Այդ թեմայի շուրջ քննարկում ունեցե՞լ եք:

- Ոչ, որևէ քննարկում: Իմ ու մարզչի հարաբերությունները ֆուտբոլային են ու նորմալ:

- Դուք շարունակո՞ւմ եք կողմ լինել լեգիոներների սահմանափակմանը:

- Այո: Ինձ ցույց տվեք մեր առաջնության լեգիոների, ով այնպես է խաղում, որ ասես ամենաուժեղն է: Մեր պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստները ոչնչով չեն զիջում լեգիոներներին: Եվ եթե չեն զիջում, ինչո՞ւ ավելի շատ փող տաս ու լեգիոներ բերես: Դա իմ կարծիքն է: Ես արտասահմանում խաղացել եմ, դա տեսել եմ և կարող եմ ասել, որ լեգիոներները կխանգարեն մեր երիտասարդ ֆուտբոլիստների առաջխաղացմանը:

- Այդ դեպքում հարկավոր է ֆուտբոլային ակումբների մտածելակե՞րպը փոխել:

- Եթե ուզում ենք հայկական ֆուտբոլը փոխենք, դա շատ երկար տարիների աշխատանք է պահանջելու: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, որ 2-3 տարուց ամեն ինչ կփոխվի… ոչինչ էլ չի փոխվի: Մեզ առաջին հերթին հարկավոր են որակյալ մարզիչներ, որոնք տակտիկապես խելացի են, հոգեբես կարող են իրենց փորձը փոխանցել: Պատանի ֆուտբոլիստին պետք է 10 տարեկանից դաստիարակես: Եթե պետք է 15 տարեկանից հետն աշխատես, չի ստացվի: Դրա համար մեզ պետք են մարզադպրոցներ, ֆինանսներ այդ դպրոցները ստեղծելու համար, մարզիչներ… Դա շատ մեծ հարց է: Իսպանիան վերջին 5-10 տարում չի սկսել ֆուտբոլ խաղալ, այլ 40-50 տարի է հիմքն ունեն: Նույնը «Այաքսը»: Նրա 16-17 տարեկան խաղացողների համար 70-80 միլիոն են առաջարկում: Դա նրա շնորհիվ է, որ հիմքը դրել են ու ճիշտ են աշխատում:

- Ձեր կարիերայի մեծ մասը եզրային հարձակվողի դիրքում եք անցկացրել, իսկ «Ալաշկերտում» ենթահարձակվող եք: Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ դիքրում:

- Մարզիչն ինձ այդ դիրքում է տեսնում, ուրեմն պատրաստ եմ խաղալ այդ դիրքում:

- Նախավերջին խաղում վնասվածք էիք ստացել: Ե՞րբ կկարողանաք խաղադաշտ վերադառնալ:

- Լուրջ վնասվածք չէ: Մոտակա ժամանակահատվածում շարք կվերադառնամ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000