Որոնել
Արխիվ
26.04.2019  17:58

Գեղեցիկ գոլերի հրավառություն. Արարատերի դերբիում թենիսային հաշիվ գրանցվեց (VIDEO)

Հայաստանի առաջնության 29-րդ տուրը մեկնարկեց հետնապահ «Արարատի» ու առաջատար «Արարատ-Արմենիայի» միջև խաղով: Վարդան Մինասյանի թիմը 6:2 հաշվով արտագնա հաղթանակի հասավ:

Արդեն 14-րդ րոպեին Ալեքս Ջունիոր-Պետրոս Ավետիսյան-Անտոն Կոբյալկո անսովոր կերպով խաղարկված կոմբինացիան ավարտվեց ռուս ֆուտբոլիստի գոլով: Հարձակվողը 10-րդ գոլը խփեց առաջնությունում և հավասարվեց ակումբի ռմբարկու Իվայլո Դիմիտրովին, ով վաղուց թիմում չէ: Հինգ րոպե անց, անկյունայինի խաղարկումից հետո Ալեքսի նուրբ փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Վլադիմիր Խոզինը: Քիչ անց (31), Ռաֆայել Սաֆարյանի կոպիտ սխալից հետո Կոբյալկոն գնդակն ուղարկեց Պետրոս Ավետիսյանին, ով օդապարիկային հարվածով հաշիվը դարձրեց խոշոր:

Երկրորդ կեսում գոլային շքերթը շարունակվեց: Պետրոս Ավետիսյանը դուբլի հեղինակ դարձավ, երբ խլեց գնդակը ու եզրափակեց Մաիլսոն Լիմայի փոխանցումը (55): «Արարատը» պատասխանեց փոխարինման մտած Արտյոմ Սիմոնյանի հիասքանչ հարվածով (60): Ավելի ուշ տանտերերի հերթական կորստից օգտվեց Լիման, ով եզրափակեց Ալեքսի փոխանցումը:

Խաղավերջում թիմերը մեկական գոլեր փոխանակեցին: Արտյոմ Սիմոնյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Դեյան Վուկումանովիչը (85), իսկ տանտերերի հերթական անփույթ խաղից հետո խաղի վերջին գոլը խփեց Արթուր Դանիելյանը (90+1):

«Արարատ-Արմենիան» վաստակեց 49 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արարատը» 15 միավորով վերջին տեղում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000