Որոնել
Արխիվ
26.04.2019  16:38

Մելենդես. «Մրցաշարում սիրտս Հայաստանի կողմն է լինելու, այլ ոչ թե Իսպանիայի»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ներկա էր Երևանի մետրոպոլիտենում ֆուտբոլային գնացքի վերաբերյալ միջոցառմանը, որը նվիրված է Երևանում հուլիսին կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Իսպանացի մասնագետը լրագրողների հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով:

«Երկրպագուների համար բացառիկ մրցաշար է սպասվում: Այստեղ են գալու եվրոպական ուժեղագույն թիմերը: Բարդ մրցաշար է լինելու: Մեր ֆուտբոլիստները կկարողանան աճել նման թիմերի հետ խաղալով: Տեսնենք` կկարողանանք լավ արդունքի հասնել: Միանշանակ է, որ մրցաշարի վերջում հայ ֆուտբոլիստներն ավելի լավը կդառնան:

Առաջիկայում ծրագրում ենք կազմեկերպել նաև մինչև 17 տարեկանների առաջնություն: Հայաստանում 2003-2004 թվականներին ծնված երեխաները շատ տաղանդավոր են:

Մ19 հավաքականին միացած արտասահմանցիները կբարձրացնեն թիմի մակարդակը: Ֆուտբոլիստների մակարդակը բարձրանում է ավելի ուժեղ ֆուտբոլիստների հետ խաղալով: Այս մրցաշարը Հայաստանի ֆուտբոլի զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի:

Մրցաշարի ընթացքում սիրտս ո՞ւմ կողմն է լինելու` Հայաստանի՞ թե՞ Իսպանիայի: Իհարկե, Հայաստանի: Իմ սեղանի վրա Հայաստանի դրոշն է դրված: Նախկինում Իսպանիայում էի, բայց հիմա Հայաստանի ֆեդերացիայում եմ և նրան եմ աջակցելու:

Ես շատ մրցաշարերի եմ մասնակցել, սակայն երբեք կազմակերպչական նման մոտեցումներ չեմ տեսել: Այս ամենը ֆանտաստիկա է»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000