Որոնել
Արխիվ
26.04.2019  14:58

Արմեն Մելիքբեկյան. «Խմբային փուլի տոմսերը` 200-500 դրամ, կիսաեզրափակչին ու եզրափակիչը` 500-1000»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկա էր Երևանի մետրոպոլիտենում ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթին, որը նվաիրված է Երաևնում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին (հուլիսի 14-27): Միջոցառումից հետո նա պատասխանեց ArmFootball.com-ի ու այլ լրատվամիջոցների հարցերին:

«Վերջին վեց ամսվա ընթացքում աշխատում ենք Մ-19 հավաքականի կազմն ուժեղացնելու վրա: Տեսնում եք, որ «»Արցախ թիմի հետ խաղից առաջ արտասահմանից նոր ֆուտբոլիստներ են միացել թիմին: Փորձում ենք սելեկցիա կատարել: Հուսով եմ` այդ ֆուտբոլիստները ներգրաված կլինեն թիմում»:

- Ի՞նչ նպատակներ են դրվելու թիմի առջև:

- Ավելի հստակ խնդիրների հարցում կկողմնորոշվենք սելեկցիայից հետո: Բնականաբար, չենք պատրաստվում պարզապես մասնակցել: Մենք 14 տարի առաջ փորձ ունեցել ենք եզրափակիչ փուլում հանդես գալու: Սամվել Պետրոսյանի, ով հիմա այստեղ է,  գլխավորությամբ որակավորման փուլը հաղթահարելու շնորհիվ էր մտել եզրափակիչ փուլ: Այն ժամանակ մենք ամենաբարդ խմբում էին` Ֆրանսիայի, Անգլիայի ու Նորվեգիայի հետ: Եզրափակիչն էլ Անգլիան ու Ֆրանսիան դուրս եկան: Նույնիսկ այդ մրցակցիների հետ մենք պարզապես չէինք խաղում: Հավասար պայքար էր Անգլիայի հետ, Ֆրանսիան մեծ դժվարությամբ մեզ հաղթեց: Այդ պատճառով այս անգամ նույնպես պարզապես չենք մասնակցելու:

- Որքանո՞վ գնացքի այս գովազդը կխթանի ինֆորմացիայի տարածմանը:

- Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն ֆուտբոլային, այլ նաև սոցիալական բաղադրիչը: Ֆուտբոլը միայն սպորտ չենք ներկայացնում, այլ նաև սոցիալական կարևորություն ունեցող, մարդու իրավունքների ամրապնդման առումով, ներարարության… Պատրաստվում ենք մարզերից մարդկանց բերել, երեխաներին տոմս տրմադրել, որպեսզի կարողանան Երևանում շատ ուժեղ թիմերի խաղերը տեսնել: Այդ գործընթացը կազմակերպման փուլում է, բանակցում ենք մարզպետների հետ:

- Մետրոպոլիտենից բացի այլ միջոցառումներ նախատեսվո՞ւմ են:

- Այո: Մի մասը գաղտնի կպահեմ, բայց կնշեմ, որ մտադիր ենք ֆան-գոտի բացել: Այն առաջնության օրերին գործելու է Երևանում:

- Արտասահմանից քանի երկրպագուների ու լրագրողների ժամանում եք սպասում:

- Դեռևս վաղ է այդ մասին խոսել: Նման հարցերի պատասխանելու համար պետք է սպասել վիճակահանությանը: Միայն դրանից հետո թիմերը կտեղեկացնեն, թե որքան երկրպագու և լրագրող է պետք սպասել նրանց կողմից:

- Երևանում կայանալիք վիճակահանությունը ճանաչված հյուրեր լինելո՞ւ են:

- Մի փոքր ավելի ուշ կհայտարարենք այդ մասին:

- Խաղերի տոմսերի գները որքա՞ն են կարժենան:

- Սիմվոլիկ գումար են նախատեսել ավելի շատ մարդկանց գրավելու համար: Խմբային փուլի հանդիպումների տոմսերը 200-500 դրամ, կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերին` 500-1000 դրամ: Տոմսերը վաճառքում կլինեն հունիսից:

- Չեք կարծում, որ Ավանի ակադեմիայում տոմսերը շուտ կսպառվեն և շատ ցանկացողներ չկարողնանան ներկա լինել խաղերին:

- Հայաստանի հավաքականի խաղերը և բացման հանդիպումը հիմնականում «Հանրապետական» մարզադաշտում կանցկացվի: Հուսանք` խնդիրներ չեն լինի: Վերջիվերջո խաղերը շատ են: Ֆուտբոլում հաճախ է լինում, երբ ցանկացողներն ավելի շատ են, քան տոմսերը: Ավելի շուտ տոմս գնածներն առավելություն կստանան:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000