Որոնել
Արխիվ
26.04.2019  14:34

Երևանում կայացավ ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը (PHOTO)

Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում այսօր հանդիսավոր կերպով կայացավ ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը:

Գնացքի վագոները զարդարված էին Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի տարբերանշաններով, իսկ ներսից` ֆուտբոլասերների ֆուտբոլիստների նկարներով:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Էդգար Մանուչարյանը, Համլետ Մխիթարյանը, Արմեն Շահգելդյանը, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ջութակահար Նարեկ Հախնազարյանը, Հայաստանի մինչև 19 տարեկանների նախկին մարզիչ Սամվել Պետրոսյանը, ում օրոք թիմը 2005 թվականին հասել էր եզրափակիչ փուլ, ինչպես նաև Մ19 ներկայիս թիմի մի քանի ֆուտբոլիստներ, ֆեդերացիայի աշխատողներ ու բազմաթիվ լրագրողներ: Միջոցառումը վարում էր հայտնի շոումեն Արամ mp3-ը:

Նրանք բոլորը գնացքով անցան երեք կայարան` մինչև «Հանրապետության հրապարակ»:

Վագոնում հաջորդ կայարանի կամ ժամանման մասին հայտարարվում էր ֆուտբոլային տեմիններով.

«Պատանեկան հավաքականը պաշտպանությունից հարձակման է անցնում Բաղրամյան կայարան», «Հատեց «Երիտասարդականի» կիսադաշտը»…

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000