Որոնել
Արխիվ
26.04.2019  10:44

ՀՖՖ Մարզչական ՊՐՈ դասընթացի մոդուլը՝ առաջին անգամ Խինես Մելենդեսի գլխավորությամբ

Ապրիլի 25-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը, որն առաջին անգամ անցկացվում է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ղեկավարությամբ:

ՀՖՖ-ի կայքը տեղեկացնում է, որ ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 12 մարզիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ Արթուր Ասոյանը, Վահե Գևորգյանը, Արթուր Հովհաննիսյանը, Պատրիկ Պապյանը, Էդգար Թորոսյանը, Մանուկ Սարգսյանը, Տիգրան Թադևոսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Ավետիս Օհանյանը, Ռադոմիր Կոկովիչը (Սերբիա), Զելկո Մարկովը (Սերբիա), Միկելե Բոնը (Իտալիա): 

ՀՖՖ պաշտոնական կայքը մանրամասնորեն կլուսաբանի մոդուլի ողջ ընթացքն առաջիկա օրերի ընթացքում, իսկ առաջին օրվա հետաքրքիր դրվագները դիտեք տեսանյութում.

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000