Որոնել
Արխիվ
26.04.2019  00:34

«Սևիլյան» ոչնչացրեց «Ռայո Վալեկանոյին»

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սևիլյան» տանը մրցեց «Ռայո Վալեկանոյի» հետ ու հաղթեց՝ 5-0։

55-րդ րոպեին Քվինսի Պրոմեսը բացեց հաշիվը, 57 և 62-րդ րոպեներին աչքի ընկավ Մունիր Էլ-Հադադին՝ դուբլ ձևակերպելով, 69-րդ րոպեին Վիսամ Բեն Յեդերը քառապատկեց իր թիմի առավելությունը, մեկ անգամ էլ 86-րդ րոպեին գոլ խփեց 18-ամյա Բրայան Սալվատերան։

Այսպիսով, «Սևիլյան» վաստակեց 55 միավոր ու մտավ լավագույն քառյակ՝ մեկ միավորով շրջանցելով «Խետաֆեին», որն այժմ խաղում է «Ռեալի» հետ։ Առաջին խաղակեսից հետո այդ հանդիպման ընթացքում գոլ չի գրանցվել։ «Ռայոն» 28 միավորով վերջին՝ 20-րդ հորիզոնականում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000