Որոնել
Արխիվ
26.04.2019  00:12

Չալըշըրը փրկեց «Գյոտեբորգին» պարտությունից (VIDEO)

Շվեդիայի առաջնության 5-րդ տուրում «Գյոտեբորգը» հյուրընկալվելիս մրցեց «Կալմարի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Հյուրերին 89-րդ րոպեին պարտությունից փրկեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը՝ անկյունայինի խաղարկումից հետո գլխով գրավելով մրցակցի դարպասը։

Այսպիսով, «Գյոտեբորգը» վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի ապրիլի 29-ին, տանը, ԱԻԿ-ի հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000