Որոնել
Արխիվ
25.04.2019  23:53

«Բավարիան» չի գնի Խամեսին «Ռեալից»

Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն, ամենայն հավանականությամբ, չի մնա «Բավարիայում», հաղորդում է Marca-ն։

Այժմ նա հանդես է գալիս մյունխենյան ակումբում վարձավճարով։ «Բավարիան» հնարավորություն ունի նրան գնել 42 մլն եվրոյով, բայց ֆուտբոլիստը լարված հարաբերւթյուններ ունի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ։

Եթե Կովաչն ընթացիկ մրցաշրջանից հետո հեռացվի՝ Խամեսի համար շանս կառաջանա շարունակել մրցելույթները մյունխենում։ Միևնույն ժամանակ, ակումբի ղեկավարությունը նույնպես չի ցանկանում այդքան գումար տրամադրել մի ֆուտբոլիստի համար, ով մեծ ցանկությամբ չի խաղում։

Նշվում է, որ «Ռեալում» կոլումբացու ապագան նույնպես հարցականի տակ է, որովհետև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ վաղուց հարաբերությունները լարված են։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000