Որոնել
Արխիվ
25.04.2019  17:55

Առաջարկների տարափ է սպասվում. «Բարսելոնան» կանաչ լույս է վառել

«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել թիմի եզրային հարձակվող Մալկոմից: ESPN-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբ համաձայն է վաճառել բրազիլացու տրանսֆերը, եթե 41 միլիոն եվրոյի առաջարկ ստանա: Հենց այդքան է «բլաուգրանան» մեկ տարի առաջ վինգերի համար վճարել «Բորդոյին»:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստի գործակալներն արդեն ակտիվորեն իրենց հաճախորդի ծառայություններն են առաջարկում եվրոպական հեղինակավոր ակումբներին:

«Տոտենհեմն» ու «Արսենալն» սկսել են դիտարկել Մալկոմի թեկնածությունը: Իտալական մամուլի տվյալներով` ավելի հեռուն են պատրաստ գնալ «Ինտերն» ու «Միլանը»: Վերջինիս մարզական տնօրեն Լեոնարդոն հանդիպել է ֆուտբոլիստի գործակալների հետ, որպեսզի քննարկի տրանսֆերի հավանականությունը:

Ինչ վերաբերվում է Մալկոմին, ապա նա հակված է ևս մեկ տարի մնալ կատալոնական թիմում, սակայն անհանգստացած է չափազանց քիչ խաղաժամանակի պատճառով: «Բարսելոնան» նույնպես դեմ չի լինի բրազիլացուն թողնել թիմում, եթե բավարարող առաջարկ չստանա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000