Որոնել
Արխիվ
25.04.2019  17:39

Նիկոլ Փաշինյան. «Գումար հատկացնենք, ներգրավենք Արթուր Ալեքսանյանին ու արագ սկսենք շինարարությունը»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին: Այդ մասին տեղեկանում ենք Armtimes.com-ից:

Վարչապետն ասել, որ առնվազն մի քանի անգամ հեռուստացույցով լսել է, որ պատրաստվում են նորոգել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ 600 երեխա է մարզվում:

Վարչապետը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվել է. «Ի՞նչն է պատճառը, որ մինչեւ հիմա չենք արել դա»: Գաբրիել Ղազարյանը պատասխանել է. «Այս հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից, հարցը ոչ թե Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն է, այլ այն, որ այդ դպրոցում բազում երեխաներ են մարզվում ու ամեն տարի մենք Քաղշինկոմիտեին ներկայացնում էինք առաջնահերթություններ»:

Ղազարյանը նշել է, որ երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել են այս թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպեն ու գումարային տեսքի հարցով բանակցություններն առաջ տանեն: «Սա իրականում առաջանհերթ հարցերից է»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Վարչապետն էլ հրահանգել է, որ այդ հարցով պետք է անցնել գործնական փուլի.

«Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու: Ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ: Եկեք պայմանավորվենք հետեւյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այն մարզիկները, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000