Որոնել
Արխիվ
25.04.2019  13:42

Սուլշեր. «Անհրաժեշտ արձագանքի հասանք, բայց «Սիթին» կարգով ավելի բարձր է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը կարծքի է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային պարտության մասին (0:2):

«Նախորդ պարտությունից հետո անհրաժեշտ արձագանքի հասանք ֆուտբոլիստներից ու երկրպագուներից: Դրա հետ արդեն կարելի է աշխատել: Մեզ պարզապես հաղթեց թիմ, որն ավելի ուժեղ է: Տեսաք, որ բոլոր ուժերը ներդրեցինք, բայց բավարար չէր:

Գվարդիոլան Անգլիայում բարդ առաջին մրցաշրջան անցկացրեց, բայց հետո փոխեց ամեն ինչ: Այժմ «Սիթին» բոլորի համար օրինակ է: Դա երկրի ուժեղագույն թիմն: Գվարդիոլան ինչ-որ անհավանական բան է անում: Մենք զգում ենք դա` բնակվելով նույն քաղաքում»,- նորվեգացու խոսքերն է մեջբերում BBC-ն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000