Որոնել
Արխիվ
25.04.2019  10:37

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կարևոր արդյունքի է հասել (կատարված քայլեր)

Գերմանիայում ընթացող GRENKE Chess Classic 2019 խոշոր մրցաշարում կայացել է հինգերորդ տուրը:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու ոչ-ոքի պարտադրել: Գրոսմայստերները խաղատախտակի վրա լավագույն զարգացում չգտնելու պատճառով սկսել են կրկնել քայլերը: Հայ շախմատիստը երկու անգամ Ձb7d6 քայլն է կատարել և տեսնելով, որ ֆրանսիացին չի փորձում ֆիգուրների փոխանակման գնալ, ոչ-ոքիի բերող երրորդ քայլից առաջ բանավոր համաձայնության է հասել:

Այսպիսով, Արոնյանը 3 միավորով չորրորդ տեղում է, սակայն առաջատարներ Վիշվանաթան Անանդին ու Մագնուս Կառլսենին զիջում է ընդամենը կես միավորով: Վաշյե-Լագրավը 3 միավորով հինգերորդ տեղում է:

Վեցերորդ տուրը կկայանա ապրիլի 26-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000