Որոնել
Արխիվ
24.04.2019  13:11

Ինչպես Լևոն Արոնյանը հաղթեց առաջատարին (կատարված քայլեր)

Գերմանիայում ընթացող GRENKE Chess Classic 2019-ի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է երկու առաջատարներից մեկի` Պյոտր Սվիդլերի հետ և հաղթանակի հասել: Նրա համար դա առաջին հաղթանակն էր մեկնարկային երեք ոչ-ոքիներից հետո:

Հայ գրոսմայսըերն արդեն սկզբնախաղում առավելություն է ստացել, իսկ վերջնամասում ֆիգուրների ճիշտ դիրքավորման շնորհիվ մրցակցին զրկել է լավ քայլ գտնելու հնարավորություններից: 38-րդ քայլից հետո ռուս շախմատիստը հանձնվել է:

Արոնյանը 2,5 միավորով բարձրացել է չորրորդ տեղ: Սվիդլերի պես 2,5 միավոր ունեցածաշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ-ոքի է խաղացել վերջին տարվա իր գլխավոր մրցակցի` Ֆաբիանո Կարուանայի հետ: 3 միավորով նորվեգացուն հավասարվել է Վիշվանաթան Անանդը, ով սևերով հաղթել է Ֆրանցիկսո Վալյեխո Պոնսին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000