Որոնել
Արխիվ
24.04.2019  13:32

Հայտնի է շախմատի Եվրոպայի կանանց չեմպիոնը, հայ շախամտիստուհների գրաված տեղերը

Թուրքիայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը պարտություն են կրել: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

6.5 միավոր հավաքած Էլինա Դանիելյանը գրավել է 29-րդ տեղը, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31-րդ, Մարիա Գեւորգյանը՝ 32-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 35-րդ: Աննա Սարգսյանը 4 միավորով հայտնվել է 105-րդ տեղում:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուս Ալինա Կաշլինսկայան, որը հավաքել է 8 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով է գերազանցել 1-5-րդ տեղերը բաժանած մյուս 4 շախմատիստուհիներին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000