Որոնել
Արխիվ
23.04.2019  15:29

«Արարատի» զարմանալի որոշումը կրկնեցին Ռուսաստանում

«Տամբովը» պաշտոնապես հաստատել է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը: Նա արդեն հասցրել է մեկ մարզում անցկացնել թիմի հետ:

«Գայլերը» 62 միավորով գլխավորում են Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) մրցաշարային աղյուսակը: Մոտակա հետապնդողներից «Սոչին» ունի 58 միավոր, «Տոմը»` 57, իսկ առաջնության ավարտին մնացել է ընդամենը վեց տուր: «Տամբովի» նախկին մարզիչ Մարատ Իսկակովը պաշտոնանկ է արվել երեք անընդմեջ խաղում չհաղթելու պատճառով:

Հիշեցնենք, որ 2014 թվականին նմանատաիպ անսովոր դեպք է գրանցվել Հայաստանում: «Արարատն» առաջնության ավարտից հինգ տուր առաջ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն ակումբի ղեկավարության պահանջով գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական տվեց: Պատճառը դրան նախորդած երեք խաղերում վաստակած ընդամենը 1 միավորն էր և «Միկայի» հետ հանդիպումից (0:2) հետո մարզչի ասած խոսքերը.  «Թիմը սպառվել: Նման խաղով չեմպիոնության մասին խոսք չի կարող գնալ»:

Խաշմանյանին ակումբից հեռացնելուց հետո «Արարատն» առաջնության վերջին հինգ խաղում 2 միավոր վաստակեց և բաց թողեց ոչ միայն չեմպիոնությունը, այլ նույնիսկ եվրագավաթներում չհայտնվեց (4-րդ տեղ):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000