Որոնել
Արխիվ
23.04.2019  12:53

Ճի՞շտ վարվեց Ջևան Չելոյանցը. հարցում

Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում «Բանանցը» հրաժարվեց «Լոռիի» հետ պատասխան հանդիպումից: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի` 0:0:

Վանաձարում նախանշված մրցավեճից անմիջապես առաջ երևանյան ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցն իր թիմին հրահանգեց հեռանալ խաղադաշտից: Նա այդ որոշումը պատճառաբանեց Գևորգ Եղոյանի գլխավորած մրցավարական կազմի նշանակումով: Վերջինիս աշխատանքից «Բանանցը» խիստ դժգոհ էր մնացել «Փյունիկի» դեմ Բարձրագույն խմբի 24-րդ տուրի հանդիպումից (1:1) հետո և 9 կետրից բաղկացած բողոք ներկայացրել ՀՖՖ-ին:

ArmFootball.com-ը հարցում է անցկացնում իր էջում, որպեսզի տեղեկանա երկրպագուների կարծիքին:

«Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ» հարցին առաջարկված է պատասխանի երկու տարբերակ

1. Այո

2. Ոչ


Քվերակել կարող եք մեր գլխավոր էջում կամ ցանկացած լուրի աջ մասում տեղադրված հարցման բաժնում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000