Որոնել
Արխիվ
22.04.2019  20:00

Եվրոպայի Մ-23 չեմպիոն հայ ըմբիշը կվիրահատվի

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը կվիրահատվի, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ 65 կգ քաշային ըմբիշը ստացել էր ձեռքի բութ մատի վնասվածք, որի հետեւանքով հրաժարվել էր հետագա պայքարից: Հետազոտությունները ցույց են տվել, որ Թեւանյանի մոտ բութ մատի ջլերի մասնակի պատռվածք կա եւ անհրաժեշտ է վիրահատություն:

Վիրահատությունից 2 շաբաթ հետո 19-ամյա ըմբիշը կկարողանա թեթեւ մարզվել, իսկ 6 շաբաթ անց՝ վերադառնալ գորգային մարզումներին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000