Որոնել
Արխիվ
22.04.2019  13:16

«Այաքսը» մտադիր է վարձակալել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Այաքսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյայի ծառայություններով:

Soort.es-ը վստահեցնում է, որ հոլանդացիները փորձելու են ամռանը վարձակալել 21-ամյա ֆուտբոլիստին: Կատալոնական ակումբը, ամենայն հավանականությամբ, դեմ չի լինի գործարքին, որպեսզի կիսապաշտպանը շատ խաղաժամանակ ունենա և փորձ հավաքի:

«Բարսելոնան» ներկայումս «Այաքսի» հետ շատ լավ հարաբերությունների մեջ է: Նա արդեն 75 միլիոն եվրոյով գնել է ամստերդամցիների խաղարկող Ֆրենկի դե Յոնգին և մոտավորապես նույն գումարով փորձում է ձեռք բերել պաշտպան Մատեյս դե Լիգտին:

Ընթացիկ մրցաշրջանում Ալենյան մասնակցել է 22 խաղի, որոնցում 1 գոլ է խփել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000