Որոնել
Արխիվ
22.04.2019  10:59

Անրին առաջիկա օրերին գլխավոր մարզիչ է նշանակվելու

«Մոնակոյի» նախկին մարզիչ Թների Անրին այս շաբաթվա ընթքացքում գլխավորելու է «Նյու-Յորք Ռեդ Բուլսը»: Sky Sports-ը տեղեկացնում է, որ բանակցությունները հաջող են ավարտվել:

Ամերիկյան թիմի կազմում ֆրանսիացին հանդես է եկել 2010-2014 թվականների ընթացքում: Նա 135 խաղում 52 գոլ է խփել ու երկու անգամ դարձել MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի հաղթող:

Ընթացիկ առաջնության մեկնարկային 7 հանդիպումներում «ցլերը» միայն մեկ հաղթանակ են տոնել և հինգ միավորով նախավերջին տեղում են:

Հիշեցնենք, որ գլխավոր մարզչի պաշտոնում հռչակավոր նախկին ֆուտբոլիստի առաջին փորձը դարձավ «Մոնակոն», որի ղեկին անցկացրած երեք ամսում նա ընդամենը 5 հաղթանակի հասավ և պաշտոնանկ արվեց:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000