Որոնել
Արխիվ
21.04.2019  22:57

Էմերի. «Այլ ֆուտբոլիստների հետ նույպես կարող էինք պարտվել»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Կրիսթալ Փելասից» կրած տնային պարտությունը (2:3):

«Չեմպիոնների լիգայում կարող ենք հայտնվել ԱՊԼ-ի կամ Եվրոպա լիգայի միջոցով: Ամեն ինչ մեր ձեռքերում է:

Խաղը սկսեցինք 5 պաշտպաններով, որովհետև ինձ թվում էր այդպես ավելի ապահով կգործենք: Երկրորդ կեսում, 0:1 հաշվի ժամանակ ստիպված մեկ պաշտպանի փոխարեն կիսապաշտպան դուրս բերեցինք, սակայն մեր պաշտպանությունը դրանից թուլացավ: Զահայի ու Բենտեկեի պես ֆուտբոլիստների դեմ դժվար է պաշտպանվել:

Փոխարինումնե՞րը: Այս ֆուտբոլիստներին ընտրեցինք հաշվի առնելով Ռեմզիի վնասվածքն ու Ջակայի պատրաստ չլինելը: Այս կազմը մեզ արդյունք է տալիս, սակայն այսօր պարտվեիցինք: Եթե այլ ֆուտբոլիստներ խաղային, նույնպես կարող էինք պարտվել»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000