Որոնել
Արխիվ
21.04.2019  22:05

Փոխարինման մտնելուց 40 վայրկայն անց Արթուր Սարկիսովը վնասվածք ստացավ (VIDEO)

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Ենիսեյը» հյուրընկալվել է Մոսկվայի «Սպարտակին» ու 0:2 հաշվով պարտություն կրել:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կրասնոյարսկցիների կազմում փոխարինման է մտել 59-րդ րոպեին ու 40 վայրկյան անց վնասվածք ստացել: Նա փորձել է կրնկով փոխանցում կատարել, բայց այդ պահին ձգել է մկանը:

32-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը` լքելով է խաղադաշտը: «Ենիսեյն» այլ փոխարինում չի ունեցել և խաղն ավարտել է 10 ֆուտբոլիստով:

Դմիտրի Ալենիչևի գլխավորած թիմը 13 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 39 միավորով հինգերորդ տեղում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000