Որոնել
Արխիվ
21.04.2019  21:08

«Արսենալը» պարտվեց սեփական հարկի տակ, Մխիթարյանը շանս չստացավ (VIDEO)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան փոքր դերբիի շրջանակում ընդունել է «Կրիսթալ Փելասին» ու 2:3 հաշվով պարտություն կրել:

Կրիստիան Բենտեկեի գոլից հետո «զինագործներն» ընդմիջման են գնացել հաշվի մեջ զիջելիս, սակայն երկրորդ կեսի սկզբում գեղեցիկ կոմբինացիան եզրափակել է Մեսութ Օզիլը: Այնուհետեև հյուրերը երկու գոլ են խփել, որը կրճատել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Հայաստանի հավաքականի ու «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգկված է եղել պահեստայինների թվում, սակայն այդպես էլ փոխարինման չի մտել: Պարտվելու ժամանակ Ունաի Էմերին նախընտրել է ասպարեզ դուրս բերել Ալեքս Իվոբիին, Էյնսլի Մեյտլենդ-Նայսլին ու Լուկաս Տորրեյրային:

«Արսենալը» չօգտվեց «Տոտենհեմին» (67 միավոր) շրջանցելու և երրորդ տեղ բարձրանալու հնարավորությունից` 66 միավորով մնաով չորրորդ հորիզոնականում: Լավագույն քառյակի համար պայքարող «Չելսին» նունպես ունի 66 միավոր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` 64: «Կրիսթալ Փելասը» 42 միավորով արդեն 12-րդն է:

Պրեմյեր լիգա. 35-րդ տուր
«Արսենալ» – «Կրիսթալ Թելաս»` 2:3
Գոլերը. Օզիլ (47), Օբամեյանգ (77) – Բենտեկե (17), Զահա (61), Մակարտուր (69)

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000