Որոնել
Արխիվ
21.04.2019  20:24

Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» հաղթեց փոքր կլասիկոյում (VIDEO)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է Բիլբաոյի «Աթլետիկին» ու 3:0 հաշվով հաղթանակի հասել:

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման: Երկրորդ խաղակեսի սկզբում (47-րդ րոպե) ֆրանսիացին գլխի հարվածով եզրափակել է Մարկո Ասենսիոյի փոխանցումը, իսկ 76-ին Լուկա Մոդրիչի իրացրած անկյունայինը (76):

90-րդ րոպեին Յագո Էրրերինն անհաջող է դուրս եկել իր տեղից, գնդակը հայտնվել է Գարեթ Բեյլի մոտ, ով այն փոխանցել է Բենզեմային: Վերջինս մոտ 30 մետրից գրավել է անպաշտպան դարպասը: Բենզեման 21 գոլով շրջանցեց Լուիս Սուարեսին (20) և ռմբարկուական պայքարում արդեն երևկրորդ տեղում է: 

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը վաստակել է 64 միավորով և շարունակում է 13 միավորով հետ մնալ առաջատար «Բարսելոնայից» ու 4 միավորով Մադրիդի «Ատլետիկոյից»: «Սերուցքայինների» պես Պրիմերան երբեք չլքած բասկերը 46 միավորով յոթերորդն են:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000