Որոնել
Արխիվ
21.04.2019  20:08

Բայրամյանը գոլային փոխանցում կատարեց «Ուրալի» հետ խաղում, Հարոյանը մասնակցեց (VIDEO)

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Ուրալը» տանը մրցեց «Ռուբինի» հետ ու հաղթեց՝ 2-1։

Հյուրերի կազմում 4-րդ րոպեին գոլային փոխանցմամբ աչքի ընկավ հայազգի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը՝ օգնելով հավասարեցնել հաշիվը։ Վերջինս մասնակցեց ամբողջ խաղին։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ամբողջական հանդիպում անցկացրեց դաշտի տերերի կազմում։

Այսպիսով, «Ուրալը» վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։ «Ռուբինն» ունի նույնքան միավոր, բայց մեկ հորիզոնականով գերազանցում է մրցակցին։

Հարոյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 25-ին, հյուրընկալվելիս, «Կռիլյա Սովետովի» հետ, իսկ «Ռուբինն» ապրիլի 24-ին կհյուրընկալի «Ուֆային»։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000