Որոնել
Արխիվ
21.04.2019  01:06

Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Լիգա 1-ում

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Մոնպելյեն», որը գլխավորում է հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը, հյուրընկալվելիս մրցեց «Ստրասբուրի» հետ ու հաղթեց՝ 3-1։

28-րդ րոպեին թիմն արդեն հաղթում էր 2 գնդակի տարբերությամբ։ 

Այսպիսով, Տեր-Զաքարյանի թիմը վաստակեց 51 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։ Նշենք, որ 4-րդ տեղում գտնվող «Մարսելն» ընդամենը 3 միավորի առավելություն ունի «Մոնպելյեի» նկատմամբ։ 

Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի ապրիլի 30-ին, տանը, ՊՍԺ-ի հետ, որը վերջին 3 խաղերում չի կարողանում հաղթել ու պաշտոնապես գրանցել չեմպիոնությունը Լիգա 1-ում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000