Որոնել
Արխիվ
20.04.2019  20:06

Թոմ Բանդիկյան. «Հայրենիքում եմ կարևոր մարտահրավերի համար»

ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Հայաստանի Մ-19 հավաքականի ու ֆրանսիական «Մարսելի» ֆուտբոլիստ Թոմ Բանդիկյանի հետ։

- Ձեր կարիերայում նոր փուլ է սկսվել: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

- Կարիերաս սկսել եմ Մարսելի մերձակայքում գտնվող «Սետեմ-լե-Վալոն» ակումբում: Այս ակումբը հայտնի է նրանով, որ կարիերայի մեկնարկում այնտեղ խաղացել է Զինեդին Զիդանը: Հարձակողական ոճի կիսապաշտպան եմ: Այս տարի լրացավ 17-ամյակս: Հիմա Մանուելի հետ ներկայացնում ենք Մարսելի «Օլիմպիկը»: Կարևոր մարտահրավերի համար գտնվում եմ հայրենիքում: Եռօրյա մարզումները շատ լավ անցան: 

-Հավանաբար հասցրեցիք ծանոթանալ ֆրանսիական և հայկական ֆուտբոլի մարզումային տարբերություններին:

- Այստեղ կարճ փոխանցումներն ու արագաշարժ տեղաշարժերը մեծ տեղ են զբաղեցնում: Մարսելում սովոր ենք բարձրից փոխանցումներով խաղալ, այնտեղ ավելի ուղղահայաց ֆուտբոլ է: Արագորեն կփորձեմ մերվել այս խաղին և ավելի համակողմանի դառնալ: Ձգտելու ենք օրեցօր զարգացնել փոխգործակցությունը:

- Հաղորդակցվելու առումով, կարծես, առաջընթաց կա:

- Այո, խաղային  դիրքիս վերաբերող բառերը առաջնահերթ են: Օրինակ, պատ խաղարկելիս ասում եմ  «ինձ-քեզ»: Նորեկներս պետք է նաև այդ ուղղությամբ աշխատենք:

- Առջևում Եվրոպայի առաջնությունն է: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Եվրոպայի լավագույն հավաքականներն են ժամանելու: Շատ ուրախ եմ, որ այդպիսի մրցաշար է կայանալու Երևանում: Հայաստանի հավաքականը, հույս ունեմ, իրեն լավագույն կողմերով կդրսևորի: Բոլորիս հաջողություն եմ մաղթում


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000