Որոնել
Արխիվ
20.04.2019  17:43

Ալեքսանդր Տարխանով. «Մարզչական փոփոխություն է եղել, յուրաքանչյուրը ուզում էր իր որակները ցույց տալ»

«Փյունիկի» նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը մեկնաբանել է Հայաստանի առաջնության 28-րդ տուրում «Գանձասար-Կապանի» նկատմամբ տարած հաղթանակը:

- Միայն երեկ եմ եկել, բայց տղաները իմ ծրագրով արդեն աշխատում էին: Դժվար էր, մարզչական փոփոխություն է եղել, յուրաքանչյուրը ուզում էր իր որակները ցույց տալ: Լարվածություն կար, խաղը չէր ստացվում: Դրվագներով լավ էր, բայց խաղը չէր ստացվում: Ընդմիջմանը հանգստացրինք թիմին, երկրորդ կեսը ավելի լավ էր: Ասացինք՝ հանգիստ խաղացեք, այնպես, ինչպես ձեզնից խնդրել ենք: Երկրորդ կեսում լավ էինք խաղում, կոմբինացիաներ կան: Մեր կազմում իրեն լավ դրսևորեց Տալալայը, հենակետային գոտում: Երկրորդ կեսում հենց այդտեղից էինք սուր գրոհներ սկսում: Հովսեփյանը մտավ դաշտ, Վարդանյանն էլ միացավ: Մեծ առավելություն ունեինք, բայց մեկ-երկու վտանգավոր գրոհ բաց թողեցինք:

Տալալաևի հետ չեմ զրուցել, այստեղ կան մարդիկ, ովքեր աշխատել են նրա օրոք, կազմը նրանք են որոշել, ես նայել եմ մարզումները՝ տեսանյութով, շտկումներ եմ արել: Կան խնդիրներ, կարծում եմ՝ երկրորդ կեսում լավ փոխարինումներ եղան, դաշտի կենտրոնում խաղը կարգավորեցինք: Շևչուկը լավ մտավ խաղի մեջ, Ռումյանն էլ: Հարձակվողին էլ վերջին պահին դաշտ մտցրինք, գոլ խփեց: 

Խաղալու ենք 4 պաշտպաններով: Կարևոր չէ՝ քանի պաշտպան է խաղալու, կարևորը՝ ինչպես կխաղան: Բացի այդ, հարձակման գծում ավելի շատ ֆուտբոլիստ կարող ենք ունենալ:

Պայմանագիրս «2+1» համակարգով է կնքվել: Հայաստանում արդեն աշխատել եմ, Ես 1989 թվականին «Կոտայքն» էի մարզում:

Իմ կարիերայում շատ պահեր են եղել, երբ մրցաշրջանի վերջում եմ եկել թիմ: Փորձ ունեմ արագ հավաքել թիմը:

Ալիկ Առաքելյանի վնասվածքի մասին կարող եմ ասել միայն բուժզննումից հետո:

Որդիս աշխատելու է «Փյունիկի» երիտասարդական թիմում: Ուզում ենք ստեղծել համակարգ, որով կաշխատեն բոլոր տարիքային թիմերը: Ես շտաբ չեմ ունենում, մենակ եմ գալիս: «Ուրալում» և «Կռիլյա Սովետովում» մարզչական շտաբ եմ թողել ինձնից հետո: Այստեղ էլ հավերժ չեմ մնալու, բնականաբար, կուզենամ, ինձնից հետո մարզիչները մնան:

Ռոբերտ Արզումանյանը անգլերեն ու ռուսերեն գիտի, մարզչական շտաբում նա թարգմանչի դեր էլ է կատարելու,- նշել է Տարխանովը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000