Որոնել
Արխիվ
20.04.2019  16:30

Նորամուտ. «Փյունիկը» նորեկի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց «Գանձասարից» Տարխանովի առաջին խաղում (VIDEO)

Հայաստանի առաջնության 28-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ավանի ակադեմիայում ընդունեց «Փյունիկին»:

Առաջին կեսում դաշտի տերերը հիանալի հնարավորություն ունեին հաշիվը բացելու համար, սակայն Գեղամ Հարությունյանը 19-րդ րոպեին չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը, հարվածը հետ մղեց Անդրիյա Դրագոյևիչը:

Խաղի ընթացքը կտրուկ փոխվեց վերջնամասում: 85-րդ րոպեին վերջին հույսի տուգանքի համար դաշտից հեռացվեց «Գանձասարի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Վերջինս, խափանելով Արթուր Միրանյանի անցումը, ձեռքով խաղաց տուգանային հրապարակից դուրս: Քանի որ կապանցիները փոփոխության հնարավորություն այլևս չունեին, դարպասում նրա տեղը զբաղեցրեց թիմի ավագ, հարձակվող Գևորգ Նռանյանը, ով վերջին խաղերում կենտրոնական պաշտպանի դիրքում է հանդես գալիս:

5 րոպե անց թիմերը մեկական վտանգավոր գրոհով փոխանակվեցին: Ռումյանի Հովսեփյանի փոխանցումից հետո գնդակը քիչ էր մնում դարպասում հայտնվեր, սակայն դիպավ դարպասաձողին, իսկ պատասխան գրոհում Գեղամ Հարությունյանը մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ, սակայն շեղ հարվածեց: 

Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում հյուրերի կազմում քիչ առաջ փոխարինման դուրս եկած Լասինա Դաոն գլխի դիպուկ հարվածով եզրափակեց Սերգեյ Շևչուկի փոխանցումը և հաղթանակ պարգևեց «Փյունիկին»՝ 1-0:

Երևանյան ակումբը այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 43 միավոր ու հավասարվեց երկրորդ տեղը բաժանող «Բանանցին» և «Ալաշկերտին»: Այս երեք թիմերը առաջատար «Արարատ-Արմենիայից» հետ են մնում 3 միավորով: «Գանձասարը» 27 միավորով 7-րդն է:

Բարձրագույն խումբ. 28-րդ տուր.

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ» 0-1

գոլը՝ Դաո 90+4

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000