Որոնել
Արխիվ
19.04.2019  17:32

«Արսենալը» պատրաստ է ակտիվացնել Ռեմզիին հնարավոր փոխարինողի հրաժարագինը

«Արսենալը» հետարքրքված է «Հոֆենհայմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կերեմ Դեմիրբայի ծառայություններով:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է ակտիվացնել 25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 22 միլիոն ֆունտ, տեղեկանում ենք Daily Mail-ից:

Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, որոնցում 4 գոլ է խփել ու 8 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դեմիրբային ցանկանում են ձեռք բերել նաև Դորտմունդի «Բորուսսիան» ու «Լիվերպուլը»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000