Որոնել
Արխիվ
19.04.2019  17:58

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Լոռիին», «Բանանցը» սայթաքեց Գյումիրում (VIDEO)

Հայաստանի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Լոռիին»:

Առաջին խաղակեսում դարպասապահ Արսեն Սիուկաևը երկու կոպիտ սխալներ գործեց, որոնցից հետո Օգանա Լուիսը դուբլի հեղինակ դարձավ: 84-րդ րոպեին Կոդջո Ալֆոնսի հաշվենկատ փոխանցումը եզրափակեց փոխարինման մտած Անտոն Կոբյալկոն: Ռուս ֆուտբոլիստն առաջնությունում 9-րդ գոլը խփեց:

Զուգահեռաբար ընթացող «Շիրակ» – «Բանանց» մրցավեճում հաշիվը չբացվեց` 0:0:

Այսպիսով, Վարդան Մինասյանի թիմը վաստակեց 46 միավորով և երեք միավորով առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Բանանցից»: Վերջինիս հետ հավասար (43) միավորներ ունի «Ալաշկերտը», որն այսօր հաղթել է (2:0) «Արարատին» (15): «Փյունիկը» 40 միավորով երրորդն է, սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել:

«Լոռին» 38 միավորով մնաց հինգերորդ հորիզոնականում, իսկ «Շիրակը» 31 միավորով վեցերորդն է: Գյումրեցիները հինգերորդ անընդմեջ ոչ-ոքին են գրանցել:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000