Որոնել
Արխիվ
19.04.2019  16:49

Խաշմանյանի վերադարձի խաղում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» (VIDEO)

Հայաստանի առաջնության 28-րդ տուրում «Ալաշկերտը» սփական հաևրկի տակ ընդունեց «Արարատին» ու հաղթեց 2:0 հաշվով:

6-րդ րոպեին մոտ 40 մետրից կատարած ֆանտաստիկ հարվածով հաշիվը բացեց Ղուկաս Պողոսյանը:

Քիչ անց, Ուրոշ Նենադովիչի փոխանցումից հետո գլխի հարվածով երկրորդ գոլը խփեց Ջոել Դամահուն: Վերջին փոխարինել էր հանդիպման սկզբնամասում վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանին:

Տանտերերի տլխավոր մարզչի պաշտոնին վերադարձած Աբրահամ Խաշմանյանի թիմը երկրորդ կեսում պահպանեց հաղթական հաշիվը:

Գործող չեմպիոնը վաստակեց 43 միավոր ու բարձացավ երրորդ հորիզոնական: Խաշմանյանի նախկին թիմը 15 միավորով հետնապահն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000