Որոնել
Արխիվ
19.04.2019  16:16

Չեմպիոնների լիգա. Հայտնի է քառորդ եզրափակչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչների պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տնային խաղում (3:0) արգենտինացին դարձել է դուբլի հեղինակ:

Լավագույնի կոչման համար պայքարում 31-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել Մատեյս դե Լիգտից («Այաքս»), Ռոբերտո Ֆիրմինոյից («Լիվերպուլ») և Սոն Հին Մինից («Տոտենհեմ»):

Մեսսին ընթացիկ մրցաշարում 4-րդ անգամ է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000