Որոնել
Արխիվ
19.04.2019  13:58

«Մխիթարյանն այլևս Դորտմունդի ժամանակների ֆուտբոլը չի խաղա». «Արսենալի» ֆաները հուսահատվել են

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Արսենալը» պատասխան խաղում կրկին հաղթել է «Նապոլիին» (1:0, առաջին խաղում` 2:0) ու մտել կիսաեզրափակիչ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 34-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Աարոն Ռեմզիին:

Խաղի ժամանակ ու հետո լոնդոնցիների երկրպագուները Թվիթերում կարծիք են հայտնել 30-ամյա ֆուտբոլիստի խաղից, որոնք ներկայացնում է ArmFootball.com-ը` օգտվելով hitc.com-ի ներկայացրած տվյալներից:

Օգտատեր Thomascecil10. «Մխիթարյանը պարզապես այն ֆուտբոլիստը չէ, որը Դորտմունդում էր: Խնդիրն այն է, որ նրան այլևս այդպիսին չենք տեսնի: Նա հաշվենկատ չի գործում: Հարկավոր է բաժանվել նրանից»:

AFCTyphon. «Մխիթարյանն անհույս ֆուտբոլ է խաղում»:

GurjitAFC. «Եթե նրան տրանսֆերի հանեն, մեծ հետաքրքրություն կլինի՞ նրա նկատմամբ»:

Jay43893449. «Մխիթարյանի խաղին ցավալի է հետևել: Այդքան մեծ տաղանդ է, բայց ընդհանրապես վստահություն չունի»:

MoneyTeamK. «Մխիթարյանի լավ մարզավիճակը կրկին անհետացավ: Դա վատ է` հաշվի առնելով, որ Ռեմզին վնասվածք է ստացել»:

Fsdonkz. «Մխիթարյանն ասես խաղադաշտում մոլորված լինի»


Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը լոնդոնցիների կազմում մասնակցել է 33 խաղի (միջինը 66 րոպե), խփել 6 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: Մխիթարյանը ճանաչվել էր փետրվար ամսվա «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000