Որոնել
Արխիվ
19.04.2019  10:50

Հանուն «Բարսելոնայի» մերժում «Բորուսսիային»

Դորտմունդի «Բորուսսիան» ցանկացել է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» ձախ պաշտպան Ֆիլիպե Լուիսին: Բրազիլացին գերմանական ակումբին մերժումով է պատասխանել, տեղեկացնում է Bild-ը:

33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», որը հետաքրքրված է նրա ծառայություններով: «Բլաուգրանան» մտադիր է առաջիկա երկու տարիների համար փոխարինող գտնել Ժորդի Ալբային, մինչև պատանի Խուան Միրանդան անհրաժեշտ փորձ հավաքի:

Լուիսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ֆլամենգոն»:

Նշենք, որ բրազիլացու պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ սպառվելու է ամռանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000