Որոնել
Արխիվ
18.04.2019  16:14

Marca. Էդեն Ազարի տեղափոխությունը «Ռեալ» ավարտական փուլում է, Պոգբայի խաղը չի տպավորել

Մադրիդի «Ռեալը» շատ է մոտ է «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարին ձեռք բերելուն: Ակումբների միջև բանակցություններն ավարտական փուլում են, վստահեցնում է Marca-ն:

Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի մոտ 100 միլիոն եվրո: Բելգիացին կդառնա թիմի երրորդ նորեկը` Էդեր Միլտաոյից («Պորտու») ու Ռոդրիգո Գոեսից («Սանթոս») հետո:

Նշվում է, որ «արքայական ակումբ» վերադառնալուց հետո հարձակման գիծն ուժեղացնելու համար Զինեդին Զիդանի առաջին խնդրանքն Ազարն է եղել:

Միաժամանակ նշվում է, որ կենտրոնական կիսապաշտպանի դիրքի համար «Մանչեսթեր Յունայթեդից» Պոլ Պոգբային գնելու Զիդանի խնդրանքը «Ռեալը» չի շտապում բավարարել, որովհետև ակումբում կարծում են, որ կարևոր խաղերում ֆրանսիացին հաճախ ձախողվում է:

Այլընտրանքային տարբերակներ են Կրիստիան Էրիկսենը («Տոտենհեմ»), Սերգեյ Միլինկովիչ- Սավիչը («Լացիո») և Դոննի վան դե Բեկը («Այաքս»):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000