Որոնել
Արխիվ
18.04.2019  14:57

Լևոն Արոնյանը կմասնակցի գերհզոր մրցաշարին

Ապրիլի 20-ին Գերմանիայում մեկնարկելու է Գրենկե Չեսս Կլասիկ միջազգային մրցաշարը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մասնակցելու են 10 շախմատիստներ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Պյոտր Սվիդլերը, Արկադի Նայդիչը, Ֆրանսիսկո Վալեխոն, ինչպես նաև Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Գեորգ Մեյերը և պատանի 14-ամյա միջազգային վարպետ Վինսենթ Կեյմերը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Արոնյանը դարձել է այդ մրցաշարի չեմպիոն: Մեկ տարի առաջ լավագույնը Ֆաբիանո Կարուանան էր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000