Որոնել
Արխիվ
17.04.2019  14:09

Տեն Հագ. «Հարկավոր էր դիմանալ փոթորիկին, հետո «Յուվենտուսի» խաղը չստացվեց»

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է «Յուվենտուսի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում տոնած արտագնա հաղթանակը` 2:1 (առաջին խաղում` 1:1):

«Սա բացարձակ նման չէր «Ռեալի» դեմ Մադրիդում կայացած խաղին: Սկզբնամասում մենամարտ էր, ֆիզիկական բազմաթիվ պայքարներով: Մենք լավ էինք կազմակերպված, բայց հարկավոր էր դիմանալ փոթորիկին: Միայն մի քանի պահ կար, որոնցում ինչ-որ բան չստացվեց:

Երկրորդ կեսում «Յուվենտուսի» խաղը չստացվեց, առաջացան ազատ տարածություններ: Այդ ժամանակ մենք հնարավորություն ստացանք ֆուտբոլ խաղալ և 3-4 իրական պահ ստեղծեցինք: Պետք է ավելի շուտ վճռեինք հանդիպման ելքը, սակայն ստիպված եղանք սպասել ստանդարտ իրավիճակի խաղարկմանը»,- հոլանդացու խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000