Որոնել
Արխիվ
17.04.2019  12:33

Մեսսին անգլիական գրանդների սարսափ. Ռեկորդային քանակի գոլեր Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին:

Չեմպիոնների լիգայում արգենտինացին արդեն 24 գոլ է խփել անգլիական թիմերին, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Դրա համար նրան պահանջվել է 32 խաղ:

Մեսսին «Արսենալին» 9 գոլ է խփել. «Մանչեսթեր Սիթիին»` 6, «Մանչեսթեր Յունայթեդին»` 4, «Չելսիին»` 3 ու «Տոտենհեմին»` 2:

ԱՊԼ-ի թոփ-6 թիմերից միայն չի գրավել «Լիվերպուլի» դարպասը, որի դեմ երկու խաղի է մասնակցել: Ուշագրավ է, որ կիսաեզրափակչում կատալոնական թիմի մրցակիցը կարող են դառնալ հենց «կարմիրները»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000