Որոնել
Արխիվ
17.04.2019  13:11

ԵԱ. Էիլնա Դանիելյանը հետապնդում է առաջատարին

Երեկ տեղի ունեցավ Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց աշխարհի կանանց նախկին չեմպիոն Աննա Ուշենինայի հետ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

Լիլիթ Մկրտչյանը կարևոր հաղթանակ տոնեց Օլգա Բաբիյի նկատմամբ: 6-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև Մարիա Գևորգյանը: Սիրանուշ Ղուկասյանը սև խաղաքարերով պարտություն կրեց Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն և Վրաստանի կանանց հավաքականի առաջատար Նանա Ձագնիձեից: Պարտություն կրեց նաև Աննա Սարգսյանը:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Ռուսաստանի ներակայացուցիչ Ալինա Կաշլինսկայան: Մարի Սեբագը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: Էլինա Դանիելյանը վաստակած 4.5 միավորով կիսում է 3-14-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշներով գտնվում է 5-րդ տեղում: Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4, իսկ Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը՝ 3-ական միավոր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000