Որոնել
Արխիվ
16.04.2019  22:36

ՈւԵՖԱ-ն կօգնի Մխիթարյանին Ադրբեջան մեկնելու վիզա ստանալ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Եվրոպա լիգայի եզրափակչում, եթե «Արսենալը» կարողանա հասնել այդ փուլ, հաղորդում է ESPN-ը։

ՈւԵՖԱ-ն կօգնի Հենրիխին Ադրբեջան մեկնելու վիզա ստանալ։ Նշենք, որ եզրափակիչը տեղի կունենա Բաքվում։

Մխիթարյանի վիզայի հարցի մասին խոսել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ դա ստանդարտ իրավիճակ է և գրավոր կդիմեն տարբեր մարմինների, որպեսզի լուծեն ֆուտբոլիստին վիզա տրամադրելու հարցը։

Ավելի վաղ Մխիթարյանը բաց էր թողել Եվրոպա լիգայի խմբային փուլի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ արտագնա խաղը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000