Որոնել
Արխիվ
16.04.2019  15:00

Մարզիկ Մանվել Մամոյանը հավակնում է դառնալ Գինեսի բացարձակ ռեկորդակիր

26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդներ սահմանելու նպատակներ ունի: Այս պահին ակտիվ աշխատում է բոլորովին նոր՝ «վագրի ծալում» վարժության վրա՝ նպատակ ունենալով ևս մեկ ռեկորդ սահմանել:

Մարզիկը գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում», ապա դարձել Գինեսի ռեկորդակիր, սակայն այդքանով չի պատրաստվում սահմանափակվել: Նրա նպատակը բացարձակ ռեկորդակիր դառնալն է:

«Այս պահին նոր էլեմենտների վրա եմ աշխատում: Մասնավորապես՝ վագրի ծալում վարժության վրա եմ աշխատում, բավականին բարդ վարժություն է, ռեկորդը 12 անգամ է եղել, պետք է 13 անգամ իրականացնեմ այն: Փորձելու եմ ամեն գնով այս տարի 10 ռեկորդի հեղինակ դառնալ»,- նշում է Մամոյանը:

17 տարեկանում Մանվելը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ: Առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» սահմանված՝ արտակորում դեպի առաջ վարժությամբ:

Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ «Գինեսի գրքի»՝ եռակի:

«Առաջին ռեկորդս նվիրել էի Ցեղասպանության զոհերի, իսկ մյուսը՝ քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Նման քայլով կարողանում եմ այդ կարևորագույն հարցերն ինչ-որ տեղ շոշափել միջազգային մամուլում: Երբ որևէ ռեկորդ գրանցվում է, մամուլը հիշատակում է այդ մասին և մանրամասներ ներկայացնում ռեկորդի հետ կապված: Ահա թե որն է իմ նպատակն այս պարագայում»,-նշում է Մանվել Մամոյանը:

Մեկ մարդու ամենաշատը հաջողվել է սահմանել 191 ռեկորդ: Վստահ է, որ այդ ցուցանիշը կարող է իրեն ենթարկել և ավելիին հասնել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000