Որոնել
Արխիվ
16.04.2019  12:33

ՀՖՖ-ն ժամանակավորապես կասեցրել է նոր մարզչական դասընթացների անցկացումը

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մարզչական կրթության բաժինը, ՀՖՖ-ն աշխատում է մարզչական կրթության նոր համակարգի տեղայնացման վրա, ինչը ենթադրում է մարզչական դասընթացների նոր բովանդակություն, ՀՖՖ կամ ՈւԵՖԱ-ի անդամ այլ երկրների կողմից տրված տարբեր կարգի մարզչական արտոնագրերի շնորհիվ ընձեռվող աշխատանքային իրավունքների փոփոխություն։ Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՖՖ կողմից նոր մարզչական դասընթացների անցկացումը ժամանակավորապես կկասեցվի մինչև ՀՖՖ Մարզչական կրթության կանոնակարգի նախագծի հաստատումը ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից։ Վերոնշյալ գործընթացը նախատեսվում է ավարտել 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ մինչ այդ ՀՖՖ-ն ավարտին կհասցնի ընթացքի մեջ գտնվող մարզչական Պրո արտոնագրի դասընթացը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակներում կանցնացնի մարզչական C արտոնագրի մեկ դասընթաց՝ փակ ընդունելությամբ: Այն ուսանողների համար կլինի ամբողջովին անվճար։

Կրթական նոր համակարգի տեղայնացումից և ՀՖՖ Գործկոմի կողմից Մարզչական կրթության նոր կանոնակարգի հաստատումից հետո մարզչական C, B, A և Pro արտոնագրի դասընթացների անցկացման ժամանակացույցի, ընդունելության, դասընթացների բովանդակության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կտեղադրվի ՀՖՖ պաշտոնական կայքում։ Մարզչական դասընթացներին մասնակցել ցանկացող անձինք հնարավորություն կունենան դիմելու առնվազն 40 օր տևող, նախապես ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հայտարարված ընդունելության ժամանակ, մինչ այդ ՀՖՖ ներկայացված բոլոր տեսակի դիմումները չեն դիտարկվի։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000