Որոնել
Արխիվ
16.04.2019  11:27

Հայաստանում մեկնարկեց միջազգային խոշոր մրցաշարի գավաթի շրջագայությունը (VIDEO)

Ապրիլի 15-ին՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, կայացավ հերթական հետաքրքիր միջոցառումը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվեց մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքից առաջինի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, թիմի ավագ Արսեն Եղիազարյանը և կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը

Արթուր Ոսկանյանի հայրենի Վաղարշապատում մեկնարկեց նաև մրցաշարի չեմպիոնական գավաթի շրջագայությունը (trophy tour), իսկ Արթուր Ոսկանյանը կատարեց խորհրդանշական առաջին հարվածը Արմավիրի մարզի «Ջրարբի» և «Այգեկ» թիմերի մրցավեճում: Մեկ ամսվա ընթացքում նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում: Մրցաշարի մեկնարկից 60 օր առաջ՝ մայիսի 15-ին, բոլոր մարզերի հաղթող թիմերն իրենց ուժերը կչափեն ¼ փուլում, իսկ հունիսի 15-ին Երևանում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները և եզրափակիչը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000