Որոնել
Արխիվ
16.04.2019  00:59

ԱՊԼ. Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» հաղթանակին (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Ուոթֆորդը» տանը մրցեց «Արսենալի» հետ ու պարտվեց՝ 0-1։

Միակ գոլը խաղի 10-րդ րոպեին խփեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, որից մեկ րոպե անց ուղիղ կարմիր քարտով պատժվեց դաշտի տերերի ֆուտբոլիստը՝ Տրոյ Դինին, արմունկով Տորեյրային հարվածելու համար։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամբողջական հանդիպում անցկացրեց։

Այսպիսով, «Արսենալը» 66 միավորով հավասարվեց «Չելսիին», բայց, խփած-բաց թողած գոլերի լավ հարաբերակցություն ունենալով, շրջանցեց լոնդոնցիներին՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ «Ուոթորդը» 46 միավորով 10-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000